ԱԺ-ում քննարկվեց ֆինանսական բուրգի քրեականացման հարցը

Կառավարությունն առաջարկում է լրացում կատարել ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում և քրեականացնել ֆինանսական բուրգի ստեղծումը, դրա կազմակերպումն ու ղեկավարումը: Ըստ նախագծի՝ «ֆինանսական բուրգ» ասելով հասկանում ենք գույքի ներգրավվմանն ուղղված գործունեություն, որով գույք ներդրող կամ ֆինանսական բուրգում վճարում կատարած անձանց առաջարկվող նյութական օգուտը պայմանավորված է բացառապես նոր ներդրողների ստացված գույքի հաշվին:

Հիմնական զեկուցող՝ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը նշում է թե, նախ Քրեական օրենսգրքում է փոփոխություններ նախատեսվում՝ Արժեթղթերի չարաշահումների և հանրային անվտանգության ամրագրումը, դրանց քրեականացման միջոցով և համարժեք պատասխանատվության միջոցների սահմանմամբ:   Ներկայումս ֆինանսկան բուրգերի որևէ արգելք սահմանված չէ:

«Ֆինանսական բուրգն ունի հիերարխիկ կառուցվածք, որը նախատեսվում է որոշակի անձանց կողմից, ովքեր որոշակի եկամտի ստացման ակնկալիքով անդամագրում են հնարավորինս մեծ թվով ներդնողների: Դրանց առանձնահատկությունը այն է, որ սկզբնական շրջանում ներդնողների համար ամեն ինչ ընթանում է ըստ խոստացվածի՝ սկզբում ստանում են եկամուտներ՝ շահագրգռվելով ընդգրկել նոր անդամներ և ծառայելով որպես կենդանի գովազդ: Իսկ այդ անդամավճարները մեծ շահույթներ են հետապնդում: Դրսևորումները բազմաթիվ են՝ ապրանքների տեսքով, տարբեր արժեթղթերի տեսքով»,-իր ելույթում ասաց Ներսես Երիցյանը:

ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հարց բարձրացեց, թե արդյոք Հայաստանում ֆինանսական բուրգ ստեղծելու և գործածելու փորձ ունեցել ենք պրակտիկայում: Ջհանգիրյանը նաև նշեց. «Ինչու եք քրեական պատասխանատվության ենթարկում միայն առաջին մասով մեղադրվող անձին, որը գալիս է, հայտարարություն է տալիս, աջակցում է և այլն»: Հարցին ի պատասխան, Երիցյանը հայտնեց, որ ինքը քրեական օրենսդրության մասնագետ չէ, և Ջհանգիրյանի առաջարկը կընդունեն և կքննարկեն իրավաբանների հետ, և նոր միայն որոշում կկայացնեն: Իսկ ՀՀ-ում նման դեպքեր վերջին մի քանի տարում եղել են և շատ դժվար է այն կանգնեցնելը:

Հարցի շուրջ իր կարծիքն արտահայտեց նաև ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

«Հայաստանում գործում են կոսմետիկ միջոցների տարբեր բուրգեր, անօրինական ձևով և հսկայական մեծ շրջանառություններով, սննդային հավելումների բացարձակ առողջությանը վնաս հասցնող, որոնք հսկայան շահույթ ունեն, որոնց անունը ես չեմ նշի  և որոնք ըստ էության աղանդավորական սեկտաներ են, որովհետև այդտեղ գործում է ներքին սեկտանտիզմը՝ ով ինչքան մարդ կներգրավի նշյալ ապրանքատեսակը հանրության վրա «սաղացնելու» գործում: Ես կարծում եմ առողջապահության նախարարությունը պետք է զգոն լինի: Այս ամենը գործում է ստվերային դաշտում և հսկայական միջոցներ չեն մտնում պետական բյուջե»:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել