Այսօր կառավարությունը արտահերթ նիստ է հրավիրել և ներկայացվել է կառավարության ծրագիրը: Արտահերթ նիստի երկրորդ հարցը վերաբերել է ծրագիրը Ազգային ժողովում ներկայացնելու համար ԱԺ արտահերթ նիստ գումարելուն:
Որոշման նախագծում նշվում է. «Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին 2016 թվականի հոկտեմբերի 20-ին ժամը 1200-ին գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ»:
ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ներառված է լինելու միայն կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը:
Կառավարության ծրագիրն այստեղ: