Հոկտեմբերի 18-ին, ժամը 8.10-ի սահմաններում, 1966 թ. ծնված Գագիկ Ս.-ի վարած «Մերսեդես-Սպրինտեր» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 45-րդ կմ-ի հատվածում դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել 1982 թ. ծնված Շավարշ Գ.-ի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենային:
Ավտոբուսը Սևանից ուսանողներին տեղափոխելիս է եղել համալսարան:
«Հրազդան» բժշկական կենտրոնից Իրավաբան.net-ին հայտնեցին, որ իրենց մոտ տեղափոխվել են 10 հոգի, որից 1998 թ. ծնված Հռիփսիմե Գասպարյանը մահացած է եղել:
Վիրավորներից 3-ի վիճակը բավարար է: Նրանք տեղափոխվել են Երևան՝ «կոմպյուտերային տոմոգրաֆիա» անցնելու նպատակով: Մյուսները գնացել են տուն, նրանց վիճակը լավ է եղել: Վիրավորներից են եղել նաև վարորդները, որոնցից մեկը զինվորական է:
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը Կոտայքի մարզում տեղի ունեցած պատահարից ներկայացրել է վթարից տուժածների անունները: