Պատահարի հետևանքով 18-ամյա աղջիկ է մահացել. կատարվում է նախաքննություն

Հոկտեմբերի 18-ին, ժամը 8.10-ի սահմաններում, 1966 թ. ծնված Գագիկ Ս.-ի վարած «Մերսեդես-Սպրինտեր» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 45-րդ կմ-ի հատվածում դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել 1982 թ. ծնված Շավարշ Գ.-ի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենային:

Պատահարի հետևանքով Շավարշ Գ.-ն, «Մերսեդես-Սպրինտեր»-ի ուղևորներ` 1995 թ. ծնված Շահանե Ս.-ն, 1998 թ. ծնված Սոնա Ա.-ն, 1998 թ. ծնված Լուսինե Հ.-ն, 1996 թ. ծնված Գ.-ն, 1996 թ. ծնված Մետաքսյա Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, իսկ 1998 թ. ծնված Հռիփսիմե Գասպարյանը տեղում մահացել է:

Ժամը 11.10-ին նշված վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով «Հրազդան» բժշկական կենտրոն են դիմել նաև «Մերսեդես-Սպրինտեր» -ի ուղևորներ` 1997 թ. ծնված Օքսանա Մ.-ն և 1996 թ. ծնված Կարեն Մ.-ն:

Կոտայքի մարզային քննչական վարչությունում կատարվում է նախաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել