ՌԴ Բեսլան քաղաքից 6 կմ հեռու գտվող «Կովկաս» մայրուղու վրա ավտովթարի ենթարկված ավտոբուսի վարորդը չի կարողացել ղեկավարել մեքենան. այս մասին TASS գործակալությանը հայտնել է ՌԴ ներքին գործերի նախարարության Հյուսիսային Օսեթիայի մամուլի ծառայության ներկայացուցիչը:
«Նախնական տեղեկություններով, ավտոբուսի վարորդը չի կարողացել կառավարել մեքենան և բախվել է կանգառ կատարած ավտոգնացքին»,- ասել է նա:
Միևնույն ժամանակ, գործակալության թղթակցին իրավապահ մարմնում աշխատող աղբյուրը հայտնել է, որ հավանական է՝ վարորդը քնել է ղեկին:
Հիշեցնենք, որ ավտոբուսի 52 ուղևորներից 5-ը զոհվել է, 27-ը վիրավորվել: