Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ժամը 04.30-ին (տեղական ժամանակով՝ 05.30-ին) Ռուսաստանի ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից տեղեկատվություն է ստացվել, որ Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Մերսեդես Բենց-0404-15R» մակնիշի 50 AA 515 պետհամարանիշի մարդատար ավտոբուսը Մոսկվա-Երևան երթուղին իրականացնելիս բախվել է «Սկանիա» մակնիշի բեռնատար ավտոմեքենային: Հայտնում են ԱԻՆ-ից:
Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժել է 27 ուղևոր, որոնցից 5-ը՝ մահացել է: Տուժածներից 22-ը, այդ թվում՝ 4 երեխա, անմիջապես հոսպիտալացվել են Վլադիկավկազ քաղաքի տարբեր հիվանդանոցներ:
Ըստ տեղեկատվության՝ ավտոբուսում եղել է 52 ուղևոր:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Լուսանկարը՝ news.am-ի