Ի՞նչ կենսագրություն ունի Վանաձորի նոր քաղաքապետը

Տեղեկացրել ենք, որ Վանաձորի քաղաքապետ ընտրվեց Մամիկոն Ասլանյանը: Ստորև ներկայացնում ենք նրա կենսագրությունը.

Ծնվել է 1973 թվականին Սպիտակի շրջանի Սարամեջ գյուղում:
1991 թվականից մինչև 1996 թվականը սովորել է ԵՊՀ Իրվագիտության ֆակուլտետում:

1988 թվականից մինչև 1990 թվականը աշխատել է Կիրովական քաղաքի պատանի բանասերների փորձակայանում, որպես պահակ:
1990 թվականից մինչև 1991 թվականը աշխատել է Կիրովականաի թիվ 5 միջնակարգ դպրոցում, որպես լաբարանտ:
1990 թվականից աշխատել է Վանաձորի քաղաքապետարանի բնակարանային տնտեսության և համատիրությունների բաժնում, որպես երկրորդ կարգի մասնագետ:
1999 թվականից մինչև 2003 թվականը աշխատել է Սպիտակ քաղաքի նոտարական գրասենյակում, որպես պետական նոտար:
2003 թվականից մինչև 2007 թվականը աշխատել է Սպիտակ քաղաքի նոտարական տարածքում, որպես նոտար:
2007 թվականից մինչ վերջերս աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարության Լոռու մարզի <<Վանաձոր>> նոտարական տարածքի նոտար:

Եղել է նաև Նոտարական պալատի նախագահ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել