Ի՞նչ կենսագրություն ունի Սյունիքի նոր մարզպետ Վահե Հակոբյանը

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ Սյունիքի մարզպետ է նշանակվել Վահե Հակոբյանը: Ստորև ներկայացնում ենք նրա կենսագրությունը, գործառույթներն ու իրավասությունները:

Կենսագրություն

1971 թ., հունիսի 12, Երևան
Կրթություն
1988 – 1993թթ. – Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետ, ինժեներ, մասնագիտացումը՝ ավտոմատիկա և տելեմեխանիկա
2002 – 2005թթ. – Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտի իրավագիտության ֆակուլտետ
Աշխատանքային գործունեություն
1993 – 1994թթ. – Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչություն, սահմանապահ զորքեր
1996թ. – <<Գոյապ>> ՍՊԸ, հրահանգիչ
1997 – 2000թթ. – Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարություն
2000-2002թթ. – <<Գոյապ>> ՍՊԸ, հրահանգիչ
2002-2011թթ. – Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ֆինանսատնտեսական վարչության գլխավոր մասնագետ
2011-2012թթ. – <<Քրոնիմետ մայնինգ>> ԲԸ, գլխամասային գրասենյակ, Գերմանիա, Տեղեկատվական և անվտանգության հարցերով խորհրդական
2012-2016թթ. – <<Իստ գեյթ ռեսուրսես>> ՍՊԸ հիմնադիր, գլխավոր տնօրեն
2012-2016թթ. – <<Քրոնիմետ մետալ թրեյդինգ Սի Այ Էս>> ՓԲԸ հիմնադիր, կոմերցիոն տնօրեն
2013-2016թթ. – <<Ինթերնեյշնլ քոնսալթինգ>> ՍՊԸ հիմնադիր, գլխավոր տնօրեն
2014-2016թթ. – <<Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ>> ՓԲԸ ադմինիստրատիվ տնօրեն
2016թ. – <<Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ>> ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ
Այլ տվյալներ
Պարգևատրվել է ՀՀ զինված ուժերի <<Վազգեն Սարգսյան>> մեդալով:
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու դուստր:

Գործառույթներ / իրավասություններ

1.Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման ոլորտի հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, oրենքներով, ՀՀ Նախագահի ՆՀ-728 հրամանագրով և այլ իրավական ակտերով։
2. Պետական կառավարումը մարզում ապահովվում է մարզի տարածքում կառավարության տարածքային քաղաքականության իրականացման և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման միջոցով։
Մարզպետը, օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասության սահմաններում, մարզի տարածքում կառավարության տարածքային քաղաքականությունն իրականացնում է հետևյալ բնագավառներում`
• ֆինանսներ,
• քաղաքաշինություն, բնակարանային և կոմունալ տնտեսություն,
• տրանսպորտ և ճանապարհաշինություն,
• գյուղատնտեuություն և հողօգտագործում,
• կրթություն,
• առողջապահություն,
• սոցիալական ապահովություն,
• մշակույթ և սպորտ,
• բնության և շրջակա միջավայրի պահպանություն.
• առևտուր, հանրային սնունդ և սպասարկում։
Տարածքային քաղաքականությունը նշված բնագավառներում մարզպետը իրականացնում է մարզպետարանի աշխատակազմի և մարզային ենթակայության կազմակերպությունների միջոցով։
3. Մարզպետը համակարգում է ներքին գործերի և ազգային անվտանգության, պաշտպանության, կապի, էներգետիկայի, հարկային, արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ու այլ ոլորտներում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը։
Մարզում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգումը, մարզպետին օրենսդրությամբ վերապահված իրավասության սահմաններում, ընդգրկում է`
ա/ հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների և մարզպետարանի աշխատակազմի ու տեղական ինքնակառավարման մարմինների համատեղ և համաձայնեցված գործունեության կազմակերպումը.
բ/ մարզի հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայություններից
Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից սահմանված կարգով տեղեկատվության ստացումը.
գ/ այլ լիազորությունների իրականացում։
4. Մարզերում պետական կառավարումն իրականացվում է պետական և համայնքային շահերի ներդաշնակման, ինչպես նաև մարզպետների և հանրապետական գործադիր մարմինների ու վերջիններիս տարածքային ծառայությունների համագործակցության և գործողությունների փոխհամաձայնեցման հիման վրա։
5. Մարզպետը`
• օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ապահովում է Հայաuտանի Հանրապետության օրենքների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, կառավարության և վարչապետի որոշումների, ինչպես նաև այլ նորմատիվ իրավական ակտերի կատարումը.
• խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել կառավարության նիստերին.
• սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի միջոցով կառավարության և վարչապետի քննարկմանն է ներկայացնում վերջիններիս իրավասությանը վերապահված հարցերը.
• համագործակցում է հանրապետական գործադիր մարմինների հետ և դրանց քննարկմանն է ներկայացնում վերջիններիս իրավասությանը վերաբերող մարզին առնչվող հարցերը.
• սահմանված կարգով նախապատրաuտում և առաջարկություններ է ներկայացնում կառավարություն` մարզում պետական կառավարման իրականացման համար պետական բյուջեից անհրաժեշտ ամենամյա հատկացումների վերաբերյալ.
• սահմանված կարգով մասնակցում է պետական բյուջեի նախագծի, ինչպես նաև կառավարության տարածքային քաղաքականության մշակման աշխատանքներին.
• ամենամյա հաշվետվություններ է ներկայացնում կառավարություն` իր գործունեության և մարզի ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի մասին, ընթացիկ հաշվետվություններ է ներկայացնում վարչապետին.
• պարտադիր քննության է առնում հանրապետական գործադիր մարմինների կողմից մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և դրանց ղեկավարների աշխատանքի վերաբերյալ առաջարկությունները և սահմանված ժամկետում այդ մարմիններին տեղեկացնում ձեռնարկված միջոցների մաuին.
• ընդհանրացնում է օրենuդրության կիրառման պրակտիկան, օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում կառավարություն.
• իր իրավաuության սահմաններում միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների իրավունքները և ազատություններն ապահովելու համար.
• օրենuդրությամբ սահմանված կարգով վերացնում կամ կասեցնում է մարզային ենթակայության կազմակերպությունների ղեկավարների` օրենսդրությանը հակասող իրավական ակտերը.
• օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում միջոցներ է ձեռնարկում մարզի տարածքում պետական սեփականության պահպանության և արդյունավետ օգտագործման ուղղությամբ.
• սահմանված կարգով տեղեկություններ է տալիս համապատասխան հանրապետական գործադիր մարմնին իր կողմից տվյալ բնագավառում կառավարության տարածքային քաղաքականության իրականացման վերաբերյալ.
• օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկում է պետության կողմից համայնքին պատվիրակված լիազորությունների կատարման ընթացքը և պարտադիր լիազորությունների կատարումը.
• իրականացնում է օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ.
• Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության մաuին օրենսդրությամբ սահմանված կարգով մարզպետարանի աշխատակազմում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին։
• պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման, ինչպես նաև պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ կառուցապատման դեպքերի հայտնաբերման վերաբերյալ հաղորդումներ է ներկայացնում դատախազություն` օրենքով սահմանված դեպքերում և կարգով։

Մարզպետն իր իրավասության սահմաններում, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ընդունում է որոշումներ, արձակում կարգադրություններ:

6. Մարզի խորհրդի նիստերին մարզպետը`
ա) համայնքների ղեկավարներին ծանոթացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներին, Հանրապետության Նախագահի հրամանագրերին և կարգադրություններին, կառավարության և վարչապետի որոշումներին, իր որոշումներին ու կարգադրություններին և դրանցից բխող` տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրներին.
բ) ծանոթանում է համայնքներում տիրող իրավիճակին, տարվող աշխատանքների ընթացքին և ծագած խնդիրներին.
գ) լսում է համայնքների ղեկավարների առաջարկություններն ու դիտողությունները մարզպետարանի, մարզային ենթակայության կազմակերպությունների գործունեության վերաբերյալ.
դ) ապահովում է մարզպետարանի և տեղական ինքնակառավարման մարմինների ներդաշնակ գործունեությունը, լուծում կազմակերպման այլ հարցեր:
Մարզպետը մարզի խորհրդի քննարկմանն է ներկայացնում`
ա) կառավարությանը և վարչապետին ներկայացվող իր հաշվետվությունները մարզի ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի և իր գործունեության մասին.
բ) իր առաջարկությունները մարզի սոցիալ-տնտեսական զարգացման տարեկան և երկարաժամկետ ծրագրերի վերաբերյալ.
գ) իր առաջարկությունները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի` մարզին վերաբերող հատվածի, ինչպես նաև պետական բյուջեից համայնքների բյուջեներին կատարվող հատկացումների վերաբերյալ:

Մարզպետը գլխավորում է մարզպետարանը, որի միջոցով իրականացնում է մարզում պետական կառավարումը։
Մարզպետին պաշտոնի է նշանակում և ազատում կառավարությունը։
Մարզպետը հաշվետու և պատաuխանատու է կառավարության առջև։

Տեղեկատվությունն ու լուսանկարը` մարզպետարանի կայքից:

img_0279 karavarutyan_nist13-thumb unnamed-thumb vahe-hakobyan-4

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել