Նախագահ Սերժ Սարգսյանն արդեն հաստատել է Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատելու որոշումը: Կարեն Կարապետյանն այսօր գործադիրի հերթական նիստին այս մասին տեղեկացրեց Դավիթ Լոքյանին՝ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունին, ով էլ իր հերթին կառավարությանը ներկայացրեց այս պաշտոնին Վահե Հակոբյանի նշանակման մասին որոշումը: Վարչապետը նախագիծը հաստատեց ու դիմելով նորանշանակ մարզպետին՝ ասաց. «Ցանկանում եմ շատ էֆեկտիվ աշխատանք, ճիշտն ասած՝ հույսեր ենք կապում, որ Դուք նոր մշակույթ կբերեք ռեգիոնալ կառավարման հետ»:
Իրավաբան.net