Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության միջոցառումների պատշաճ մակարդակով կազմակերպման և անցկացման նպատակով ս.թ. հոկտեմբերի 8-ին ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային երթևեկությունը մայրաքաղաքի ներքոհիշյալ ճանապարհահատվածներում.
Ժամը 07։00 – 23:00 սահմանափակվելու է երթևեկությունը Էրեբունի փողոցի՝ Ազատամարտիկների փողոցից Էրեբունի հրապարակը ներառող հատվածում:
Ժամը 11։00 – 14։00 դադարեցվելու է երթևեկությունը Արգիշտիի փողոցում:
Ժամը 13։00 – 23։00 դադարեցվելու է երթևեկությունը Աբովյան փողոցի՝ Թումանյան փողոցից Հանրապետության հրապարակն ընկած ճանապարհահատվածում:
Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից հայտնում են, որ հաշվի առնելով նշված սահամանափակումները՝ հասարակական տրանսպորտի աշխատանքը նշված ժամանակահատվածներում կկազմակերպվի շրջանցիկ ճանապարհներով։
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանից հայցում են քաղաքացիների ներողամտությունը։