Պետականեկամուտներիկոմիտենկատարելագործում է արտաքին տնտեսական գործունեության «Ազգային մեկ պատուհան» պորտալը։Ներդրվող նոր ծառայությունները ներմուծում և արտահանում կատարողներին թույլ են տալիս պետության հետ փոխհարաբերվել բացառապես էլեկտրոնային եղանակով, հետևաբար բարձր արդյունավետությամբ և ժամանակի տնտեսմամբ։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից:
«Բիզնեսը կամ ֆիզիկական անձը, մեկ անգամ տեղեկատվություններկայացնելով պետական որևէ մարմնի, այլևս կարիք չունի այն տրամադրելումեկ այլ գերատեսչության։ «Ազգային մեկ պատուհան» պլատֆորմում ներառված արտաքին տնտեսական գործունեությունիրականացնողները, մաքսային մարմինը,ապահովագրական կազմակերպությունները, բրոքերները, միջնորդները, բանկերը, սննդամթերքի անվտանգությանպետական ծառայությունը, առողջապահության նախարարությունը և իրավասու այլ մարմինները շփվում են բացառապես էլեկտրոնային լեզվով՝ միմյանցփոխանցելովստացվածտեղեկատվությունը»,-նշում է ՊԵԿտեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանը։
Առաջիկայումավարտվելու է Բագրատաշեն, Բավրա և Գոգավան մաքսակետերը միջազգային չափանիշներին համապատասխան արդիականացնելուծրագիրը, որինհաջորդելու է էլեկտրոնայինծառայություններիգործարկումը՝ «Մեկ կանգառ, մեկ պատուհան»սկզբունքիհամաձայն: Այնթույլ կտա հետագայում նաև հարևան պետությունների՝ Վրաստանի, Իրանի հետ փոխանակել տեղեկատվություն՝ ներմուծման և արտահանմանգործընթացն արագ կազմակերպելու համար: «Նորմաքսակետերումբեռնատարների ու ֆիզիկական անձանց համար տարանջատված գործընթացներեն գործելու:Բացիայդ, ֆիզկական անձանց համար մեկ վայրում են կենտրոնանալու բոլոր ծառայությունները՝ անձնագրային, մաքսային, բանկային, բրոքերային: Զբոսաշրջիկները երկրի մասին առաջին տպավորությունը ձևավորելու են սահմանին՝ տեսնելով միջազգային չափանիշներին համապատասխանող պայմանները»,-վստահեցնում է Մ. Փաշայանը:
«Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքը մշակված է միջազգային չափանիշներով ու համապատասխանեցված է ոչ միայն ՀՀ օրենսդրությանը, այլև ԵԱՏՄ պահանջներին: Միությանշրջանակում ՀՀ մաքսային մարմնի ստանձնած պարտավորությունների համաձայն՝ ՊԵԿ-ը մշակել է մաքսային արժեքի որոշման էլեկտրոնային ծառայություն: ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետության տարածքով ապրանքներ կրելիս տարանցման հայտարարագիր ներկայացնելու գործընթացն էլեկտրոնային հարթակ է տեղափոխվել:
Նույնը վերաբերում է նաև արտաքին տնտեսական գործունեության վերաբերյալ ներկայացվող վիճակագրական հայտարարագրին ու վճարման ապահովմանը: Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետն ընդգծում է տարբեր գերատեսչությունների միջև տեղեկատվության փոխանակման շնորհիվ երկակի հսկողության կարգավորման կարևորությունը. «Եթե նախկինումն երմուծված դեղերն անցնում էին կարմիր ուղիով, այսինքն՝ նախ նմուշներ էին ուղարկվում առողջապահության նախարարություն, և այնտեղից ստացված հավաստագիրը մաքսային մարմնին տրամադրելուց հետո միայն կատարվում էր ապրանքի բացթողում, ապա այսօր բիզնեսի առօրյան բարդացնող գործընթացները վերացել են. անհրաժեշտ փաստաթղթերի փոխանակումը կատարվում է էլեկտրոնային եղանակով և բիզնես-ՊԵԿ-ԱՆ շղթայում՝ միաժամանակյա շփմամբ: Նմանատիպ սկզբունքով է մշակվել նաև ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հավաստագրի ստացման համակարգը»:
«Ազգային մեկ պատուհան» պորտալում կյանքի է կոչվել նաև ապրանքների դասակարգման նախնական որոշումների համակարգը, որի միջոցով ԱՏԳ մասնակիցները հնարավորություն ունեն էլեկտրոնային եղանակով դիմելու մաքսային մարմնին` որոշելու արտահանվող և ներմուծվող ապրանքների համապատասխանություննարտաքինտնտեսականգործունեությանապրանքայինանվանացանկին:Արդեն գործող ծառայությունների կողքին փորձարկվում են նորերը: ՄիքայելՓաշայանի տեղեկացմամբ, «Մեկ կանգառ, մեկ պատուհան»համակարգը շարունակաբար կատարելագործվելու է, ներդրվելու են նոր ծառայություններ՝ արտաքին տնտեսական գործունեությունը դյուրացնելու և խթանելու նպատակով: