Երկու բնակարան և հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով կառույց հանդիսացող անհատական բնակելի տուն ունի գյուղատնտեսության նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանը:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա նաև տիրապետում է 1027 եվրո արժողությամբ արժեթղթի:
Պարոն Առաքելյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 21,7 մլն դրամ, 71,9 հազար դոլար ու 77,7 հազար եվրո:
Բարձրաստիճան պաշտոնատար անձի պաշտոնական պարտականություններն ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրն աշխատավարձից ստացված եկամուտները կազմել են 63,8 մլն դրամ, բացի այդ նա եկամուտներ է ունեցել գույք վաճառելուց, գույքի արժեքը 47 հազար 321 եվրո է:
Հիշեցնենք՝ նախագահը Իգնատի Առաքելյանին գյուղատնտեսության նախարարի պաշտոնին է նշանակել սեպտեմբերի 20-ին:
Իրավաբան.net