Վարչապետ Կարեն Կարապետյանի այսօրվա որոշումով Արամ Հարությունյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
Վարչապետը այս պաշտոնին է նշանակել Արսեն Հարությունյանին: Այս մասին տեղեկանում ենք էլեկտրոնային կառավարման համակարգից:
Ստորև ներկայացնում ենք Արսեն Հարությունյանի կենսագրությունը.
Ծնվել է 1979 թ. հունվարի 20-ին Երևան քաղաքում:
2000 թ. ավարտել է Երևանի Պետական տնտեսագիտական ինստիտուտի Ընդհանուր տնտեսագիտական ֆակուլտետի Ազգային էկոնոմիկա բաժինը և ստացել տնտեսագետի որակավորում:
1997 – 2001 թթ. “Միավորված բանկ” ԲԲԸ – արտարժութային գործառնությունների բաժնի մասնագետ:
2001 – 2003 թթ. Նոր Նորքի թաղապետարան – առաջին կարգի մասնագետ:
2003 – 2010 թթ. “ՀայՌուսգազարդ” ՓԲԸ – ֆինանսական բաժնի տնտեսագետ, այնուհետև առաջատար մասնագետ, գլխավոր մասնագետ, ֆինանսական վարչության պետի տեղակալ:
2010 թ. հայ-գերմանական “MVV Decon” LLC – “MVV Energy” LLC – “Էյ-Ի-Ջի Սերվիս” ՍՊԸ կոնսորցիում – ջրային ընկերությունների ֆինանսական փորձագետ:
2010 – 2011 թթ. “Էյ-Ի-Ջի Սերվիս” ՍՊԸ – ՋԸԿ վարչության պետի տեղակալ, “Շիրակ ջրմուղկոյուղի” ՓԲԸ ֆինանսական գծով տեղական տնօրեն:
2011 – 2012 թթ. “Էյ-Ի-Ջի Սերվիս” ՍՊԸ – տնօրենի տեղակալ կոմերցիայի գծով:
2012 թ. դեկտեմբերի 26-ից “Էյ-Ի-Ջի Սերվիս” ՍՊԸ-ի տնօրեն:
2013 թ. հուլիսի 15-ից “Էյ-Ի-Ջի Սերվիս” ՍՊԸ-ի Գլխավոր տնօրեն:
Երկու գիտական հոդվածների հեղինակ է: Ամուսնացած է, ունի երեք զավակ:
Կենսագրությունը և լուսանկարը վերցրված է ընկերության կայքից:
Իրավաբան.net