30 հաղորդում Քննչական կոմիտեում

2016 թ. հոկտեմբերի 2-ին հանրապետության 6 մարզերի 377 համայնքներում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում  ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում  հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13-ի դրությամբ, ստացվել է 30 հաղորդում։

Շիրակի մարզային քննչական վարչությունում ստացվել է 24, Լոռիի եւ Կոտայքի մարզային քննչական վարչություններում՝ 3-ական հաղորդում։

Օրենքով սահմանված կարգով քննություն է իրականացվում՝ հաղորդումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ, որոնց արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել