ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը կկայանա 2017թ-ին՝ Մոսկվայում, հայտարարել է Համագործակցության գործադիր հանձնաժողովի նախագահ Սերգեյ Լեբեդևը: Այս մասին տեղեկանում ենք Интерфакс-ից:
Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը իր ելույթի ժամանակ տեղեկացրել է կայացված որոշման մասին, որի համաձայն 2017-ի հունվարի 1-ից ԱՊՀ նախագահությունը կփոխանցվի Ռուսաստանին:
Վլադիմիր Պուտինին տրված Լեբեդևի հարցին, թե ձեզ փոխանցվող նախագահությունն ընդունում եք, ՌԴ նախագահը պատասխանել է՝ մեծ հաճույքով:
Բիշքեկում անցկացվող խորհրդի գագաթնաժողովի շրջանակներում Սերգեյ Լեբեդևը հայտնել է. «ՌԴ նախագահի առաջարկով որոշում է կայացվել ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2017-ի հոկտեմբերի 11-ին Մոսկվայում»:
Լեբեդևը հայտարարել է, որ այսօրվա նիստի ժամանակ նեղ ձևաչափով պատվիրակությունների ղեկավարները հաստատել են հանդիպման օրակարգը: