Ինեսա Սրապիոնյանի հայրը հայտարարություն է տարածել՝ դստեր գտնվելու վերաբերյալ

Սեպտեմբերի 13-ին անհայտ կորած և այսօր տուն վերադարձած Ինես Սրապիոնյանի հայրը հայտարարություն է տարածել՝ ֆեյսբուքյան ցանցի միջոցով.

«Նեղ ընտանեկան կենցաղային խնդիրների պատճառով երեք օր առաջ դուստրս ինքնակամ հեռացել էր տանից և այսօր առավոտյան ինքնակամ վերադարձել է:

Այս բոլոր երեք օր ու գիշերների ընթացքում ես և իմ ընտանիքը մշտապես զգացել ենք մեր ողջ հասարակության, լրատվամիջոցների և պատկան մարմինների զորակցությունն ու աջակցությունը, ինչի համար մեր խորհին շնորհակալությունն ենք հայտնում բոլորից:

Միևնույն ժամանակ չեմ կարող չնշել որոշ լրատվամիջոցների անմարդկային ստոր վարքագիծը, որոնք մեր ընտանեկան դրաման փորձեցին օգտագործել իրենց չեղած վարկանիշի բարձրացման կամ քաղաքական հակառակորդներին վարկաբեկելու նպատակով:

Հիշե՛ք, որ գրիչը զենք է, երբեմն մահացու, և այն օգտագործելուց առաջ մտածեք, թե ինչ եք անում:

Խորհին հարգանքով՝ Կարեն Սրապիոնյան»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել