FLEX ծրագրի 2017-2018 ուս. տարվա քննությունների օրերն արդեն հայտնի են:
Քննությունները տեղի են ունենալու ստորև նշված մարզերում: Նախապես գրանցվելու անհրաժեշտություն չկա:
Դիմորդները պետք է քննությունը հանձնեն ներքևում նշված օրերին՝ ներկայանալով իրենց քննական կենտրոն և բերեն ծննդյան վկայական կամ անձնագիր (բնօրինակ), 3×4 չափի մեկ լուսանկար, սև գրիչ:
Սեպտեմբերի 15, 11:00, Թալին, Թալինի ավագ դպրոց, Գորկու փ. 13-Թալինի և հարակից գյուղերի/քաղաքների աշակերտների համար
Սեպտեմբերի 15, 15:00, Արագածավան, Արագածավանի թիվ 2 դպրոց-Արգածավանի և հարակից գյուղերի/քաղաքների աշակերտների համար
Սեպտեմբերի 16, 11:00, Գավառ, Գավառի ավագ դպրոց, Թումանյան փ. 11-Գեղարքունիքի մարզի աշակերտների համար
Սեպտեմբերի 16, 15:00, Հրազդան, թիվ 13 դպրոց, Հրազդան, կենտրոն թաղամաս-Կոտայքի մարզի աշակերտների համար
Սեպտեմբերի 19, 11:00, Արմավիր, Հացիկի թիվ 2 միջնակարգ դպրոց, Հացիկ գյուղ-Արմավիրի մարզի աշակերտների համար
Սեպտեմբերի 20, 11:00, Իջևան, Գալիք կրթարան, Նալբանդյան փ. 1-Իջևանի և հարակից գյուղերի/քաղաքների աշակերտների համար
Սեպտեմբերի 20, 15:00, Դիլիջան, Դիլիջանի ավագ դպրոց, Մյասնիկյան 61-Դիլիջանի և հարակից գյուղերի/քաղաքների աշակերտների համար
Սեպտեմբերի 21, 11:00, Վանաձոր, Վանաձորի Հ. Թումանյանի անվ. պետ. համալսարան, Տիգրան Մեծի 36-Լոռու մարզի աշակերտների համար
Սեպտեմբերի 22, 11:00, Գյումրի, թիվ 20 դպրոց, Թետչերի փ. 1-Շիրակի մարզի աշակերտների համար
Սեպտեմբերի 23, 15:00, Հաշմանդամություն ունեցող երեխաների համար, Երևան, Ամերիկյան խորհուրների գրասենյակ,Ամիրյան փ. 4/7
Սեպտեմբերի 26, 11:00, Եղեգնաձոր, Երիտ. կենտրոն, Մոմիկի փ.1-Եղեգնաձորի և հարակից գյուղերի/քաղաքների աշակերտների համար
Սեպտեմբերի 26, 15:00, Վայք, Վայքի ավագ դպրոց, Շահումյան 93-Վայքի և հարակից գյուղերի/քաղաքների աշակերտների համար
Սեպտեմբերի 27, 11:00, Ջերմուկ, Ջերմուկի ավագ դպրոց, Ձախ ափ-Ջերմուկի և հարակից գյուղերի/քաղաքների աշակերտների համար
Սեպտեմբերի 28, 11:00, Սիսիան, թիվ 3 դպրոց, Մյասնիկյան փ. 8-Սիսիանի և հարակից գյուղերի/քաղաքների աշակերտների համար
Սեպտեմբերի 28, 15:00, Գորիս, Կրթության ազգային ինստիտուտ, Գուսան Աշոտի փ. 32-Գորիսի և հարակից գյուղերի/քաղաքների աշակերտների համար
Սեպտեմբերի 29, 11:00, Կապան, Կապանի թիվ 1 դպրոց, Լեռնագործների փ. 1-Կապանի և հարակից գյուղերի/քաղաքների աշակերտների համար
Սեպտեմբերի 30, 11:00, Ագարակ, Ագարակի միջնակարգ դպրոց, Ագարակ-Մեղրիի և հարակից գյուղերի/քաղաքների աշակերտների համար
Հոկտեմբերի 2, Երևան և հարակից մարզեր, 10:00- Հայաստանի Պետական Մանկավարժական Համալսարան, բանասիրականի մասնաշենք, Ալեք Մանուկյան 13,-Երևանի և Արարատի մարզի աշակետրների համար, ինչպես նաև Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի այն աշակերտների համար, ովքեր իրենց մարզում չեն մասնակցել քննությանը:
2017-2018 ուսումնական տարվա համար կարող են դիմել ՀՀ բոլոր քաղաքացիները, ովքեր՝
- սովորում են 9-12* դասարաններում կամ քոլեջի 1-3* կուրսում
- հաշմանդամություն ունեցող երեխաները պետք է սովորեն 8-12 դասարաններում,
- ունեն լավ կամ գերազանց առաջադիմություն և անգլերենի իմացություն,
- համապատասխանում են ԱՄՆ մուտքի արտոնագիր ստանալու պահանջներին,
- ծնվել են 1999թ. փետրվարի 15-ից մինչև 2002թ. հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում,
- վերջին 5 տարվա ընթացքում ԱՄՆ-ում չեն մնացել 3 ամսից ավել,
- Հայաստանի Հանրապետության քաղաքացի են և բավարարում ՀՀ անձնագիր ստանալու պահանջներին:
*-12-րդ դասարաններում և 3-րդ կուրսում սովորող աշակերտները, ովքեր ենթակա են պարտադիր զինվորական ծառայության (անկախ տարիքից), ծրագրին դիմել չեն կարող: