Մովսես Հակոբյանի կենսագրականն ու պարգևները

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանը ծնունդով ԼՂՀ Մարտունու շրջանի Ճարտար գյուղից է, ծնվել է 1965 թ-ի փետրվարի 4-ին:

Կրթություն

1982 թ. ընդունվել է Ալմա-Աթայի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանը՝ «Հրամանատարական, մարտավարական, թրթուրավոր և անվավոր մեքենաներ» մասնագիտությամբ։

2002 թ. ավարտել է ՌԴ ԶՈՒ ԳՇ ռազմական ակադեմիան

Աշխատանքային գործունեություն

1988-92թթ. ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ 4-րդ բանակի Ստեփանակերտում տեղակայված 366-րդ մոտոհրաձգային գնդում, որպես վաշտի հրամանատար:
1992-94թթ. մասնակցել է մարտական գործողությունների:
1992-1999թթ. տարբեր զորամասերում զբաղեցրել է մի շարք հրամանատարական պաշտոններ:
1999թ. սեպտեմբերին նշանակվել է ՊԲ հրամանատարի մարտական պատրաստության գծով տեղակալ, 2000թ. փետրվարին` ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ:
2000թ. մարտի 14-ին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
2001թ. օգոստոսից 2002թ. հունիսը սովորել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի ակադեմիայում:
2002թ. հունիսին ստանձնել է ՀՀ ՊՆ խորհրդականի, 2003թ. հուլիսին` ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետի պաշտոնները:
2007թ. մայիսին նշանակվել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար:
2007թ. մայիսի 25-ին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:
2015թ. հունիսի 15-ին ԼՂՀ նախագահի հրամանագրով ազատվել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատարի պաշտոնից:
2015թ. հունիսի 15-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ:
2016թ. մայիսի 20-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ – ՆՏԱ դեպարտամենտի պետ

Պարգևներ

ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի,

ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի,

«Վարդան Մամիկոնյան», «Արիության», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի և այլ պետական ու գերատեսչական շքանշաններով և մեդալներով:

2002թ. սեպտեմբերի 2-ին ԼՂՀ նախագահի հրամանագրով Հայրենիքի պաշտպանության գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար Մովսես Հրանտի Հակոբյանը արժանացել է «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչման և պարգևատրվել «Ոսկե արծիվ» շքանշանով:

Մարտական գործողություններում ցուցաբերած արիության համար պարգևատրվել է «Կարմիր աստղ» շքանշանով և «Զինվոր ինտերնացիոնալիստին` երախտապարտ աֆղան ժողովրդից» մեդալով:

Այլ՝

Մասնակցել է մի շարք մարտական գործողությունների՝ Մարտունու, Ասկերանի, Մարտակերտի, Աղդամի, Հորադիզի և Ֆիզուլու ուղղություններով։ Ծանր մարտերում երեք անգամ վիրավորվել է։

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել