Նուռնուսում հրշեջները անասուններին հրդեհից անվնաս դուրս են բերել

Սեպտեմբերի 12-ին, ժամը 04.32-ին  ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է կուտակված անասնակեր:

Դեքպի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ տներից մեկի անասնագոմի տանիքում այրվում է կուտակված անասնակեր՝ մոտ 1000 հակ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.20-ին:

Հրշեջ-փրկարարներն անասնագոմից անվնաս դուրս են բերել 3 խոշոր և 9 մանր եղջերավոր անասուն:

Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Իրավաբանnet

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել