Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը օգոստոսի 30-ին դիմել էր վարորդներին և հատուկ հայտարարություն արել՝ գունամշակված հողմապակիները գործարանային տեսքի բերելու համար:
Հունվարի 18-ից ՃՈ-ն պայքար է սկսել ավտոմեքենաների հողմապակիների թաղանթների հեռացման ուղղությամբ: Սեպտեմբերի 10-ից վարչական արձանագրություններ կկազմվեն այն վարորդների նկատմամբ, որոնք վարում են գունամշակված հողմապակիով մեքենաներ:
Հիշեցնում ենք վարորդնրին, որ ՃՈ վերջնաժամկետն ավարտվել է։