Սեպտեմբերի10-11-ը ԱԻՆ-ում հրդեհների վերաբերյալ 40-ից ավել զանգ է գրանցվել

Սեպտեմբերի 10-11-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանի Դրոյի փողոցի թիվ 15 շենքի մոտակայքում այրվել է մոտ 350 քմ բուսածածկույթ, Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 199 դպրոցի մոտակայքում՝ մոտ 300 քմ խոտածածկ տարածք, Բաշինջաղյան 1-ին նրբանցքի 9 հասցեում գտնվող մանկապարտեզի բակում՝ մոտ 300 քմ:

Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Վանաձորյան խճուղու վերջնամասում այրվել է մոտ 200 քմ խոտածածկ տարածք, Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Մոզ թաղամասի մոտակայքում՝ մոտ 1500 քմ բուսածածկույթ, Լոռու մարզի Կաթնաջուր գյուղի անասնագոմերին հարակից տարածքում՝ մոտ 5 հա, Արագածոտնի մարզի Եղնիկ գյուղի գերեզմանատան տարածքում՝ մոտ 2 հա խոտածածկ տարածք, Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 2 հա, Արագածոտնի մարզի Կարմրաշեն գյուղի դաշտերում՝ մոտ 25 հա, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի գերեզմանատան տարածքում՝ մոտ 500 քմ, Պ. Սևակ թաղամասի 2-րդ փողոցի մոտակայքում՝ մոտ 150 քմ, Դովրի թաղամասում՝ մոտ 3 հա, Չարենցավան քաղաքի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 1500 քմ, ԲԿ-ի մոտակայքում՝ մոտ 100 քմ, Հրազդան քաղաքի հեռուստաաշտարակի մոտակայքում՝ մոտ 13 հա, Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցի 5-րդ շենքի մոտակայքում՝ մոտ 150 քմ, Աբովյան քաղաքի թիվ 2 դպրոցի մոտակայքում՝ մոտ 400 քմ, Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում՝ մոտ 600 քմ, Գետամեջ գյուղի կենտրոնական փողոցում՝ մոտ 1500 քմ, Մայակովսկի գյուղի սկզբնամասում՝ մոտ 2 հա, Լուսակերտ գյուղի դպրոցի դիմացի սարում՝ մոտ 28 հա, Կոտայք գյուղի միջնակարգ դպրոցի մոտակայքում՝ մոտ 15 տ. կուտակված չոր խոտ, Աբովյան քաղաքի ‹‹Վան›› ռեստորանի մոտակայքում՝ մոտ 100 քմ, Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 800 քմ բուսածածկույթ, Արարատի մարզի Նորաբաց գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 1000 քմ չոր եղեգն, Տավուշի մարզի Աչաջուր գյուղի վերջնամասում՝ 7000 քմ խոտածածկ տարածք, 30 ծառ և մոտ 300 կգ կուտակված անասնակեր:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Իրավաբանnet

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել