Մեքենան ուղևորներով ընկել է Դեբեդ գետը

Սեպտեմբերի 8-ին, ժամը 20.43-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Վահագնաձոր գյուղի մոտակայքում ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 25-րդ կմ-ին «Daewoo» մակնիշի անհայտ պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ 1983 թ. ծնված Գ. Վ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Դեբեդ գետը:

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորներ` 1989 թ. ծնված Բ. Ա.-ը և 1996 թ. ծնված Ա. Ա.-ը գետից դուրս են բերվել տեղի ուժերով և տեղափոխվել Վանաձոր քաղաքի ԲԿ. բժիշկները Ա. Ա.-ի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր, իսկ Բ. Ա.-ինը և Գ. Վ.-ինը՝ միջին ծանրության:

Իրավաբանnet

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել