Կառավարության այսօրվա նիստին գործադիրի անդամները հավանություն տվեցին արդարադատության նախարարության աշխատակազմի շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման և նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունները միավորելու որոշման նախագծին: Նախագիծը ներկայացրեց Արփինե Հովհաննիսյանը:
Նա հայտնեց, որ այս որոշումը պայմանավորված է աշխատակազմի որոշ նմանատիպ գործառույթներ իրականացնող ստորաբաժանումների գործունեությունն առավել արդյունավետ կազմակերպելու և իրականացնելու անհրաժեշտությամբ: