Արդարադատության խորհուրդը դռնփակ նիստ է արել

ՀՀ արդարադատության նախարարի միջնորդության հիման վրա դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ՀՀ արդարադատության խորհրդի նիստը հրավիրվել է 2016 թվականի սեպտեմբերի 2-ին`ժամը 1700-ին`ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական շենքում: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ դատական դեպարտամենտը:

«Ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասով և 111-րդ հոդվածի 2-րդ մասով և հաշվի առնելով դատավորի կողմից ներկայացված միջնորդությունը` կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նիստը դռնփակ անցկացնելու մասին` ՀՀ արդարադատության խորհուրդը, ելնելով արդարադատության շահերի պաշտպանության նկատառումներից, որոշել է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ 2016 թվականի սեպտեմբերի 2-ի նիստն անցկացնել դռնփակ»,- ասվում է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել