Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին 2016 թ-ի սեպտեմբերի 12-15-ը գործուղել է Դանիայի Թագավորություն (Կոպենհագեն)։
Նախարարը Դանիայում կմասնակցի Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 66-րդ նիստին:
Վարչապետի որոշումում նշվում է նաև, որ Արմեն Մուրադյանի գործուղման հետ կապված ծախսերը հոգալու է հրավիրող կողմը: