Սեպտեմբերի 2-ի երեկոյան, կրծքավանդակի մասում ստացած վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխված երիտասարդը գիտակցության չգալով մահացել է: Տեղեկությունը հաստատեցին հիվանդանոցից:
Նշենք, որ դեռևս պարզ չէ՝ երիտասարդը սուր կտրող-ծակող առարկայից է վնասվածքը ստացել, թե հրազենով: Հանգամանքները պարզելու համար քննություն է ընթանում: