Պարզվել է Շիրակի մարզում տեղի ունեցած սպանության հանգամանքները

Շիրակի մարզի Լուսաբաց համայնքում սպանությունը կատարել է գյուղի հովիվը։ Նա սպանել է մորը։

Ոստիկանության Անիի բաժնում ահազանգ է ստացվել, օպերատիվ խումբը պարզել է, որ 1985 թ. ծնված Հովհաննես Չեռնոմորյանը տանը, ալկոհոլ օգտագործած վիճակում, վիճաբանել է մոր՝ 1964 թ. ծնված Հայկուշ Սարգսյանի հետ, բռունցքի հարվածներ հասցրել և սպանել նրան:
Հովհաննես Չեռնոմորյանը բերման է ենթարկվել բաժին:

Նշենք, որ Իրավաբան․net-ի լրագրողի հետ զրույցում Լուսաղբյուրի գյուղապետ Սամսոն Բարսեղյանը նշել էր, որ չի ճանաչել տվյալ անձանց։

Կատարվում է նախաքննություն:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել