Ողբերգական դեպք Շիրակի մարզում: Առավոտյան Լուսաղբյուր գյուղում տան մեջ հայտնաբերվել է գյուղի բնակչուհիներից մեկի դին։ Այս մասին տեղեկությունը Իրավաբան․net-ի լրագրողի հետ զրույցում հաստատեց Լուսաղբյուրի գյուղապետ Սամսոն Բարսեղյանը։ Նա նաև նշեց, որ չի ճանաչել տվյալ անձանց։
Նախնական տեղեկությունների համաձայն, կնոջը սպանել է իր 31-ամյա որդին։
Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինները: