ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում սեպտեմբերի 2-ին ադրբեջանական ԶՈւ նախահարձակ նենգ գործողությունների արդյունքում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայող Արայիկ Սամվելի Օրդուբեկյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Հիշեցնենք, որ այս գիշեր, ժամը 23:30-ի սահմաններում, 1997թ. ծնված Արայիկ Սամվելի Օրդուբեկյանը Ադրբեջանի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում էր ստացել։