ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է

Սեպտեմբերի 3-ին,  ժամը 01.24-ից մինչև 01.53-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 25 կայանքներից Շիրակի մարզի Շիրակավան, Բայանդուր, Ախուրիկ, Գետք, Երազգավորսկ, Ազատան, Արևիկ, Անուշավան, Մեղրաշեն, Փանիկ, Բասեն, Մանթաշ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել երրորդ կատեգորիայի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 3133 կրակոց:

Ժամը 01.59-ից մինչև 02.18-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 5 կայանքներից Կոտայքի մարզի Եղվարդ, Մրգաշեն, Քանաքեռավան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել երկրորդ կատեգորիայի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 476 կրակոց:

Ժամը 02.29-ից մինչև 02.40-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 8 կայանքներից Արարատի մարզի Նորոմարգ և Ռանչպար համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել երկրորդ կատեգորիայի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 670 կրակոց:

Ժամը 02.55-ից մինչև 03.06-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 4 կայանքներից Շիրակի մարզի Արևիկ, Մեղրաշեն, Բասեն համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել երկրորդ կատեգորիայի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 207 կրակոց:

Կարկտահարություն է գրանցվել Շիրակի մարզի Բայանդուր և Անուշավան համայնքների չպաշտպանվող տարածքներում:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել