Հարկադիր կատարման ծառայությունն իր մասնակցությունը կունենա Ռումինիայում կայանալիք միջազգային գիտաժողովին

Ռումինիայի Տիրգու Մուրեշ քաղաքում օգոստոսի 25-27-ը կանցկացվի «Քաղաքացիական հայց և իրավական հարկադրանք. տեսություն և պրակտիկա» խորագրով միջազգային գիտաժողով։ Տիրգու Մուրեշի Դատական կատարողների պալատի նախագահի կողմից գիտաժողովին մասնակցելու հրավեր է ստացել նաև ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունը։ Հայտնում են ԱՆ ԴԱՀԿ ծառայությունից:

Նշված գիտաժողովում հարկադիր կատարման ծառայությունը կներկայացնի  ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի իրավական հարցերով խորհրդական Վահագն Դալլաքյանը, ով հանդես կգա «Գրավադրված գույքի վրա բռնագանձում տարածելը. օրենսդրության և պրակտիկայի զարգացումը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով զեկույցով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել