Արայիկ Խանդոյանի կալանքի միջնորդության դեմ բողոքի քննությունը հետաձգվել է

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննությունն այսօր հետաձգվել է՝ նիստին նրա ներկայությունն ապահովվելու նպատակով. այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց նրա  պաշտպան Արա Ղարագյոզյանը:

Նա հայտնեց, որ Խանդոյանը ցանկություն է հայտնել ներկա գտնվել բողոքի քննությանը:Արայիկ Խանդոյանի խափանման միջոց կալանավորման դեմ բողոքի քննությունը տեղի կունենա օգոստոսի 24-ին:

 Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով և 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել