Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը որոշել է Արմեն Մարտիրոսյանի խափանման միջոցը՝ կալանքը փոխարինել գրավով: Այս մասին Իրավաբան.net-ին ասաց Մարտիրոսյանի իրավունքների պաշտպան Գիվի Հովհաննիսյանը՝ հավելելով, որ գրավի չափը մեկ միլիոն դրամ է: Որոշումը կայացրել է դատավոր Արշակ Խաչատրյանը:
Արմեն Մարտիրոսյանը ձերբակալվել է Սարի թաղում՝ հուլիսի 29-ի գիշերը ոստիկանական հատուկ գործողությունների կիրառումից առաջ:
Իրավաբան.net