Արայիկ Խանդոյանը կալանավորվեց

«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանին դատարանն այսօր կալանավորեց: Արաբկիր Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավաաությոն դատարանում որոշվեց նրան կալանավորել երկու ամսով:

Մինչ այս տեղեկացրել էինք, որ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել): Նա իրեն մեղավոր չի ճանաչում և հրաժարվում է ցուցմունք տալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել