Երևան Ջուր ՓԲԸ-ն տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 29-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Հալաբյան փողոցի 20, 22, 24, 26, 28, 30, 32, 34, 36, 38 շենքերի, Մարգարյան փողոցի 1, 3, 5, 7 շենքերի, Ալիխանյան Եղբայրների փողոցի և նրբանցքի, «Մոնթե Մելքոնյան» ռազմամարզական վարժարանի, Ֆիզիկայի ինստիտուտի ջրամատակարարումը:
Ժամը 10.00-20.00 կդադարեցվի Մալաթիա – Սեբաստիա վարչական շրջանի Վանտյան, Դուրյան, Մանուկյան, Մամիկոնյան փողոցների, Ծերենցի, Ջիվանու, Շահումյան 4, 5, 6, 7 փողոցների՝ իրենց նրբանցքներով, Արարատյան 2-րդ զանգվածի, Շրջանային փողոցի 40-ից 102, Սեբաստիա փողոցի 98-ից 136 զույգ համարների անհատական տնատիրությունների, Եռաբլուր պանթեոնի ջրամատակարարումը: