Հուլիսի 28-ին, ժամը 10:00-ի դրությամբ Երևանի բժշկական կազմակերպություններում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում զինված միջադեպի և հետագա զարգացումների հետևանքով հիվանդանոցային բուժօգնություն է ստանում 11 անձ, որից 4-ը` ոստիկան: Այդ մասին հայտնում է առողջապահության նախարարությունը: Եվս 3-ը գտնվում են դատապարտյալների հիվանդանոցում: