Հանրահավաքն ավարտվեց

Արդեն իսկ սպառվել է իշխանություններին Խորենացու փողոցում հավաքվածների կողմից տրված ժամանակը՝ պահանջները կատարելու համար։ Հանրահավքի համակարգողներից Հարություն Աղլամազյանը հայտնում է, որ չեն զիջելու և շարունակելու են մնալ տեղում։

Քիչ առաջ ոստիկանության փոխգնդապետ Արզումանյանը մոտեցավ ժողովրդին և ասաց, որ հավաքն անօրինական է և խնդրեցին 5 մետր հետ գնալ, ազատել տարածքը։

Հավաքվածները քննարկում են հետագա անելիքները։ Որոշվեց, որ այժմ միասին գնում են տուն, իսկ բողոքի ցույցերը կշարունակվեն վաղը ժամը 20-ից։ Կհավաքվեն Ազատության հրապարակում։

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել