«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով և 235-րդ հոդվածով։ Գիշերը ՊՊԾ գնդի չեզոք գոտում տեղի էր ունեցել հրաձգություն, որի արդյունքում Հովհաննեսն ու խմբի մեկ այլ անդամ Աշոտ Պետրոսյանը տեղափոխվել էին հիվանդանոց։
Հովհաննես Հարությունյանի իրավունքների պաշտպանությունը ստանձնել է Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Լյուդվիգ Ավետիսյանը: Նա մեզ տեղեկացրեց, որ զինված խմբի անդամն իրեն մեղավոր չի ճանաչում և ցուցմունք չի տվել։
Պարոն Ավետիսյանի խոսքերով՝ Հովհաննեսը վիրահատվել է, այժմ կարողանում է խոսել ու հաղորդակցվել, բայց տեղաշարժվել՝ ոչ։
Մինչ այս տեղեկություն տարածվեց, որ հիվանդանոց տեղափոխված զինված խմբի անդամների հարազատներին ու փաստաբաններին թույլ չեն տալիս տեսակցել նրանց, մեր զրուցակիցն այս առումով ասաց, որ ինչպես ինքը, այնպես էլ Հովհաննեսի հարազատներն անխոչընդոտ մուտք են գործել հիվանդանոց, տեսակցել երիտասարդին։