Առողջապահության փոխնախարարը նշանակվել է Կառավարության պաշտոնական ներկայացուցիչ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշում է կայացրել ԱԺ-ում ՀՀ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ նշանակելու մասին: Ըստ որոշման՝

«Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ:»

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել