2015 թվականի հոկտեմբերի 13-ին ՀՀ կառավարությունը և Ասիական զարգացման բանկը (այսուհետև՝ ԱԶԲ) ստորագրել են Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2 Վարկային համաձայնագիրը։
Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիրը բաղկացած է երկու տրանշներից. 1. Տրանշ 1-ը ներառում է Արտաշատի խճուղու և Արշակունյաց պողոտայի վերակառուցում/լայնացումը, Շիրակի փողոցի երկարացումը դեպի Արտաշատի խճուղի, ինչպես նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի փոխհատման լայնացումը: 2. Տրանշ 2-ը ներառում է Արգավանդ-Շիրակ, Դավթաշեն-Աշտարակ և Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածների կառուցումը:
Համաձայնագրով և Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի շրջանակներում նախատեսվում է կառուցել ճանապարհահատված՝ Արգավանդի ճանապարհային հանգույցից (Իսակով-Բաբաջանյան փողոցների հատման վայրում առկա ճանապարհային հանգույց) դեպի Շիրակի փողոց (այսուհետ՝ Արգավանդ-Շիրակ ճանապարհահատված):
Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները ներառվել են Տրանշ 2-ում, որի մեկնարկից առաջ Տրանշ 1-ի շրջանակներում իրականացվել է շինարարության հատվածն ընդգրկող տարածքներում հողի օտարման և տարաբնակեցման աշխատանքները:
2015 թվականի օգոստոսի 31-ին հաստատվել է «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արգավանդ-Երևանի Շիրակի փողոց (Արգավանդ-Շիրակ) ճանապարհահատվածի հողի օտարման և տարաբնակեցման ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության N997-Ն որոշումը, որով սահմանված օտարման գործընթացն ավարտվել է։
Այս շինարարական աշխատանքը սկսելու համար ՀՀ կառավարությունը երեկ հաստատեց «Սերենիսիմա կոստրուկցիոնի» ընկերությանը արտոնագրման ենթակա գործունեություն իրականացնելու թույլտվությունը:
Նախագծի մասին մանրամասն այստեղ՝
Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-2 Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների կատարման նպատակով «Սերենիսսիմա Կոնստրուկցիոնի» (Իտալիա) ընկերությանը լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու թույլտվություն տալու մասին
Իրավաբան.net