Դասական իմաստով խոշտանգել են նրանց. այսպես է բնութագրում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոննիսյանը` Երևանի ավգանու անդամ, ակտիվիստ Դավիթ Սանսարյանի, Անդրանիկ Զաքարյանի և Արթուր անունով մի տղայի հանդեպ ոստիկանների կողմից բռնությունները:
Ոստիկանները, նախ բերման ենթարկելիս մեքենայում են դաժան ծեծեի ենթարկել տղաներին, այնուհետև նաև զորմասում: Դ. Իոննիսյանի խոսքով, այնպես են ծեծել, որ ամրակազմ և հետախուզության դասակի հարամանատար եղած Դավիթ Սանասարյանը գիտակցությունը կորցրել է, նրա մոտ ուղեղի ցնցում է ախտորոշել:
Բացի ֆիզիկական բռնությունները, նաև անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվել նրանց հանդեպ. «Փորձել են ստիպել կոշիկները լիզել, համբուրել, թքել են նրանց վրա»:
Դանիել Իոննիսյանի խոսքով, բերման ենթարկված այլ քաղաքացիներ ականատես են եղել այս դեպքերին:
Ինչ վերաբերում է այս ամենիը իրավական դաշտ տեղափոխելու և պատասխանատվության հարց առաջ բերելուն, Դ. Իոննիսյանն ասաց. «Մենք երկու անակնկալ ունենք մեր իշխանություններին` ի պատասխան այս ոստիկանական տեռորի»: