Պահանջել իշխանություններից` բռնություն չկիրառել

Ինչպես հայտնի է, երեկ վաղ առավոտյան «Սասնա ծռեր» գումարտակը գրավել է ոստիկանության Էրեբունու ՊՊԾ գունդը և պատանդ վերցրել ոստիկանների: Ներկայիս դրությամբ կա մեկ զոհ և վիրավորներ: Արդեն մեկ օր անցել է դեպքից և իրավիճակը շարունակում է նույնը մնալ:

ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում ներկայացրեց իրավիճակի նախընտրելի ելքի վերաբերյալ իր դիրքորոշումը.

«Նախընտրելի տարբերակը նա կլինի, որ ներսում գտնվող զինված խմբի անդամները հասկանան, պետք է որոշում կայացնեն, որ սրանից հետո այլ զոհեր, այլ բռնություններ չլինեն: Դա իրենց որոշելիքն է, իշխանությունները մինչ այս պահը զինված են համաբերությամբ, տեղի են ունենում բանակցություններ: Պետք է հուսանք և պահանջենք իշխանություններից, որ բոլոր միջոցները օգտագործվեն ուժային մեթոդներ չկիրառելու համար:  Մանավանդ, որքան մենք ենք հասկանում,  ներսում զինված խմբի անդամները ևս չեն նախաձեռնում բռնության քայլ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել