Կոմպետենտ բանակցողների դեպքում խնդիրը կլուծվի առանց արյունահեղության

Ոստիկանությունը երեկ բերման է ենթարկել ավելի քան 100 հոգու: Իրավապաշտպան Դանիել Իոննիսյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում սակայն նշում է, որ անձին 10 ժամ պահելը և որևէ քննչական կամ այլ գործողություն չկատարելը, որևէ կերպով չեն տեղավորվում Քրեական դատավարության օրենսգրքի տրամաբանության շրջանակներում.

«106 հոգի  բերում են ոչ թե ոստիկանության բաժին, այլ ոստիկանության զորքերի  33 զորամաս, ու այստեղ պահում են 10 ժամ, մի մեծ դահլիճում, դա բերման ենթարկել չի, դա, չգիտեմ էլ ինչ ասեմ` ինչ է, գերեվարել է:  Նպատակը երևի այն էր, որ մարդիկ չհավաքվեին, միտինգ չանեին, որովհետև այդ մարդկանց ոչ հարցաքննում էին, ոչ որևէ այլ քննչական, իրավապահ գործությունններ էին կատարվում:  Ով պատահում էր այդ շրջակայում,  բոլորին բերում էին»,- ասաց Դ. Իոննիսյանը:

Նրա խոսքով, բացի այն, որ պետք է ներպետական ատյաններում գործել ընդդեմ ոստիկանության կողմից թույլատրված խախտումների, այլև, քանի որ կա դրա շարունակական լինելու վտանգը,  հրատապ հայց ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Ինչ վերաբերում է ներկայիս ստեղծված իրավիճակին, երբ «Սասնա ծռեր» գումարտակի անդամները գրավել են ոստիկանության Էրեբունու գունդը և պադանտ վերցրել ոստիկանների, ապա Դանիել Իոննիսյանը որպես իրավիճակի լուծում ասաց.

«Ես չեմ ողջունում բռնությունները, սակայն այս պահին ունենք այն, ինչը ունենք: Եթե ոստիկանությունը և ազգային անվտանգության ծառայությունը  բավարար կոմպետենտ բանակցություն վարոցներ ունենա, ես կարծում եմ, կկարողանան բանակցությունների միջոցով, առանց արնահեղության, խնդիրը հնարավոր կլինի լուծել, հակառակ պարագայում հետևանքները պետության համար շատ ծանր են լինելու»,- ասաց Դանիել Իոննիսյանը:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել