Ոստիկանները բերման չեն ենթարկել Մարտակերտի զինվորական բուժկետի պետին

Տեղեկություններ են հրապարկվել, որ ոստիկանները երեկ բռնությամբ բերման են ենթարկել զինվորական համազգեստով մի կնոջ, ովհոսպիտալ վիրավոր զինվոր է բերած եղել: Այս հարցի վերաբերյալ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Մի տեսանյութ է տարածվել, որտեղ Արցախի Մարտակերտի բուժկետի պետ ներկայացող կինը բողոքում է, թե Երևանում ոստիկանները բռնել են իրեն, պոկել ուսադիրներն ու խլել սվին-դանակը, այն դեպքում, երբ ինքը ընդամենը հիվանդ զինվոր էր բերել հոսպիտալ:
Մի կողմ թողնենք, որ դաշտային համազգեստը ուսադիրներ չունի, ու նաև՝ բուժծառայողները սվին-դանակ չեն կրում: Սա թողնենք լրագրողի իմացությանն ու պրոֆեսիոնալիզմին:

Հարցը այլ է ու շատ ավելի կարևոր: Բանն այն է, որ Մարտակերտի բուժկետում Գայանե Միլլերի Ավետիսյան անուն-ազգանունով անձնավորություն գոյություն չունի: Սույն կինը Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչ է, ծնված 1979 թվականին և ունի առողջականխնդիրներ: Ըստ մեր հավաստի տեղեկությունների՝ ապրիլի մարտական գործողությունների ժամանակ էլ նա Արցախի տարբեր բնակավայրերում ներկայացել է որպես ՀՀ երկրապահ կամավորական միության անդամ, հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայող և այլն: Նույն ժամանակահատվածում հայտնվել է Արցախի իրավապահների տեսադաշտում:

Կարծում ենք բավարար տեղեկատվություն է հիշյալ կնոջ և կատարվածի մասին իրական պատկերացում կազմելու համար: Բայց կա մի խնդիր ևս. սոցցանցերում տարածված այս ակնհայտ ապատեղեկատվությունը հերթական օղակն է անթաքույց քարոզչական շղթայի, որ երեկվանից ոմանք բուռն ծավալել են մայրաքաղաքում տեղի ունեցող դրամատիկ իրադարձությունների ֆոնին: Իհարկե, ցանկացած ապատեղեկատվություն չափազանց կարճ կյանք է ունենում, բայց այդ ընթացքում հասցնում է մարդկանց մոլորության մեջ գցել, իսկ պղտոր ջրում ձուկ բռնել ցանկացողների պակաս չկա: Հատկապես այս օրերին, մեղմ ասած, տգեղ է նման գործելակերպը…»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել