Կարևորելով խոսքի ազատության և տեղեկացված լինելու իրավունքի նշանակությունը՝Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը կոչ է անում զանգվածային լրատվության միջոցներին և սոցիալական ցանցերի օգտատերերին, ելնելով այլոց իրավունքների պաշտպանության նկատառումից, զերծ մնալ այսպիսի բարդ իրավիճակներում չստուգված տեղեկություններ տարածելուց: Այս մասին ասվում է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ:
«Մարդու իրավունքների պաշտպանն այսօր վաղ առավոտից ուշադրությամբ հետևում է Երևանում տեղի ունեցող իրադարձություններին:
Կարևորում ենք պետական իրավասու մարմինների կողմից հանրությանը հուզող նման իրադարձությունների վերաբերյալ պարբերական և համակարգված տեղեկությունների մատուցումը:
Մարդու կյանքը և առողջությունը բարձրագույն արժեքներ են: Բռնության ցանկացած դրսևորում կամ դրա սպառնալիք ոտնձգություն է այդ արժեքների դեմ և դատապարտելի է: Այդպիսի երևույթները հանգեցնում են ոչ միայն իրավական, այլ նաև բարոյական ծանր հետևանքների»:
Իրավաբան.net