Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպումը Հայաստանի Հանրապետությունում սկսվել է 2002 թվականից: Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի պաշտպանությունն ու աջակցությունն արդյունավետ դարձնելու նպատակով 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀO-212-Ն որոշմամբ ընդունվեց «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքը և ուժը կորցրած ճանաչվեց ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 20-ի N 1385-Ա որոշմամբ հաստատված «Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց ազգային ուղղորդման կարգը»:
Գործադիրն այսօր հաստատեց Հայաստանի Հանրապետությունում 2016-2018 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը:
Ծրագրով սահմանված են բազմապիսի նպատակներ, որոնք հասցեագրված են մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի բոլոր ոլորտներին և ներառում է նախորդ ծրագրի հիմնական ուղղությունները:
Հինգերորդ ծրագիրը նպատակ է հետապնդում առավել կենտրոնացնել պետության ջանքերը հատկապես մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման և աջակցության բարելավման ուղղություններով:
ԱԳՆ-ի կողմից ներկայացրած նախագծում ասվում է, որ հինգերորդ ազգային ծրագրում, ինչպես նախորդ բոլոր ծրագրերում, մեծ ուշադրություն է դարձվում երեխաների թրաֆիքինգի և շահագործման, ինչպես նաև աշխատանքային շահագործման կանխարգելման միջոցառումների իրականացմանը` ինչպես ընդհանուր բնակչության, այնպես էլ խոցելի խմբերի շրջանում:
Իրավաբան.net