Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնության մասին նախագիծն այսօր գործադիրը հաստատեց: Այսպիսով՝ 2016 թվականի հունիսի 27-ին ժամը 1200-ին Ազգային ժողովը արտահերթ նստաշրջան կգումարի: Օրակարգում Ընտրական օրենսգրքում նախատեսվող նոր փոփոխություններն են, որոնք մշակվեցին քաղաքական ուժերի հետ կոնսենսուսի արդյունքում: Բացի սրանից նաև այլ նախագծեր կան:
Իրավաբան.net