ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարին շնորհվել է դասային աստիճան

Դատական դեպարտամենտից տեղեկացնում են, որ ՀՀ Նախագահի 2016 թվականի հունիսի 14-ի ՆՀ-467-Ա հրամանագրով` ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանին շնորհվել է դատական ծառայության 2-րդ դասի բարձրագույն խորհրդականի դասային աստիճան:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրում մասնավորապես նշված է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը՝ որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Ռոբերտի Փոլադյանին շնորհել Հայաստանի Հանրապետության դատական ծառայության 2-րդ դասի բարձրագույն խորհրդականի դասային աստիճան»:

Ստորև ներկայացնում ենք Կարեն Փոլադյանի կենսագրական տվյալները.

Ծնվել է 1977թ. նոյեմբերի 9-ին,Երևանում:

1999թ. ավարտել է ԵՊՀիրավագիտության ֆակուլտետը՝ստանալով իրավագիտությանբակալավրի որակավորում:

1999-2001թ.թ. ծառայել է ԼՂՀՊաշտպանության Բանակում,պահեստազորի ավագ:

2001-2003թ.թ. սովորել և ավարտել էԵՊՀ իրավագիտության ֆակուլտետիմագիստրատուրան՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի որակավորում:

2006թ. ավարտել է ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքիինստիտուտի ասպիրանտուրան:

2007-2009թ.թ. սովորել և ավարտել է «ՄՖԲ» ֆինանսական ակադեմիան` ստանալով տնտեսագիտության մագիստրոսի աստիճան:

Հեղինակ է 3 գիտական հոդվածների:

Աշխատանքային գործունեություն

2001-2003թ.թ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրական հարցերի վարչությունում` որպես առաջին կարգի խորհրդատու:

2003-2004թ.թ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարությանաշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության պետա-իրավական բաժնում՝ որպես առաջին կարգի մասնագետ:

2004-2005թ.թ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարությանաշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչությանպետաիրավական բաժնում՝ որպես առաջատար մասնագետ:

2005-2007թ.թ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարությանաշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության տնտեսականօրենսդրության բաժնում՝ որպես բաժնի պետ:

2007-2012թ.թ. աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտում` որպես դատականպրակտիկայի ամփոփման վարչության պետ:

2012-2014թ.թ. հանդիսացել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջինտեղակալ, ՀՀ դատարանների նախագահների խորհրդի քարտուղար:

2014թ. մարտի 26-ից ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարն է:

06.08.2007թ.-14.07.2011թ. ՀՀ դատարանների նախագահների խորհրդի առաջարկությամբ ՀՀ Նախագահի 03.08.2007թ. թիվ ՆՀ-191-Ա հրամանագրով՝ նշանակվել է ՀՀ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի անդամ:

2006 թվականից մինչ օրս դասավանդում է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի մագիստրատուրայում:

ՀՀ Նախագահի 14.06.2016թ. թիվ ՆՀ-467-Ա հրամանագրով` շնորհվել է դատական ծառայության 2-րդ դասի բարձրագույն խորհրդականի դասային աստիճան:

Անկուսակցական է:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել