Հունիսի 20-ին, ժամը 07.01-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Մոմիկի փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին մասնաշենքի 6-րդ բնակարանում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.26-ին, մարվել՝ 07.39-ին:
Ռ. Խ.-ի բնակարանում մասամբ այրվել է գազի բալոն ( 3 կգ ) , 2 դուռ և լվացքի մեքենա: Այս մասին հաղորդում են ԱԻՆ-ից:
Իրավաբան.net