Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով՝ 2016 թ. հունիսի 19-ից կփակվի Լենինգրադյան փողոցում՝ Ծիծեռնակաբերդի խճուղու և Շինարարների փողոցի հատվածում, Լենինգրադյան փողոցով Սեբաստիայի փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների համար կազմակերպված հետադարձի տեղը:
Լենինգրադյան փողոցով Սեբաստիայի փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները հետադարձ կարող են կատարել Լենինգրադյան փողոց-Ծիծեռնակաբերդի խճուղի-Մոնթե Մելքոնյան պողոտա խաչմերուկի հանգույցում կամ Լենինգրադյան և Մեծարենցի (Նոյ թաղամաս տանող) փողոցների խաչմերուկում:
Ըստ հայտարարության` Երևան քաղաքի Գլինկայի փողոցի՝ Տիգրան Մեծի պողոտային կից հատվածի թևում, կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Նշված թևի հատվածում երթևեկությունն այսուհետ կլինի միակողմանի՝ դեպի Տիգրան Մեծի պողոտա ուղղությամբ: Այստեղ վարորդները սովորություն ունեն պողոտայից մուտք գործել Գալինկյան փողոց, հարկավոր է այսուհետ ուշադիր լինել, քանի որ պողոտայի ընդհատ գիծը փոխարինվել է հոծով, իսկ Գալինկյան փողոցում դրվել է մուտքն արգելող նշան:
Իրավաբան.net